Այսօր ՝ հոկտեմբերի 4-ին, ընտրությունների օրը, «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության համամասնական 4 թեկնածու, որոնք ցուցակի առաջին համարներում են, լքել են կուսակցությունը: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է Սոֆո Նիքացաձեն, ով ցուցակում առաջին է։
«Ես Նինոծմինդայի սակրեբուլոյի «Գախարիան Վրաստանի համար» կուսակցության թեկնածուների համամասնական ցուցակի առաջին համարն եմ ՝ Սոֆիկո Նիքացաձեն, իմ գործընկերներ Արթուր Տոնականյանի, Նիկոլայ Սուխարուկովի և Վլադիսլավ Անանիկյանի հետ, ովքեր երկրորդ, երրորդ և չորրորդ համարներն են, միանում ենք Լելոյի այն անդամներին, ովքեր համարձակվել են լքել իրենց կուսակցությունը, քանի որ առաջնորդները աջակցում են բռնությանը: Մենք լքում ենք Գախարիայի կուսակցությունը, որի ղեկավարները, չնայած այլ կերպ են ասում, ներգրավված են բռնի ծրագրերում և այլ հեռանկար չեն տեսնում»:
Կուսակցությունը լքելու իր որոշման մասին Սոֆո Նիքացաձեն Jnews-ի հետ հարցազրույցում հրաժարվեց մեկնաբանություն տալ, ասելով, որ այդ մեկնաբանության մեջ ամեն ինչ ասված է:
Պետք է նշել, որ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի թեկնածուների ցուցակները ներկայացրած 3 կուսակցություններից մեկն է ։ Կուսակցությունն ուներ 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։