նորություններ 4 Հոկտեմբերի, 2025 • Ժամը 15:00-ի դրությամբ ընտրողների 28.22%-ը ժամանել է ընտրատեղամասեր

ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 15:00-ի դրությամբ, ընտրատեղամասեր է ժամանել 991 651 ընտրող, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 28.22%-ը։

ԿԸՀ մամուլի խոսնակ Նաթիա Իոսելիանին անցկացրել է ևս մեկ տեղեկատվական ճեպազրույց՝  ընտրություններում ընտրողների մասնակցության վերաբերյալ։

«Քվեարկությունը հիմնականում ընթանում է հանգիստ և պրոֆեսիոնալ մթնոլորտում։ Գրանցվում են առանձին միջադեպեր, որոնք չեն ազդի ընտրությունների ընթացքի վրա։

Ինչ վերաբերում է բողոքների վերաբերյալ տեղեկատվությանը, չնայած այն հանգամանքին, որ ներգրավված կողմերը տեղյակ են բողոքներ ներկայացնելու ընթացակարգերին, մենք լսում ենք անհիմն մեղադրանքներ: Կարող ենք ևս մեկ անգամ պարզաբանել, որ բողոքներ գրելու համար կան համապատասխան ընթացակարգեր, և այդ ընթացակարգերը պետք է խստորեն պահպանվեն: Այս պահին շրջանային ընտրական հանձնաժողովներին ներկայացվել է 5 բողոք, որոնք հիմնականում վերաբերում են հետևյալ հարցերին՝ լուսանկարահանման և տեսագրման կանոնների խախտում, ընտրատեղամասի կազմակերպում և ընտրատեղամասից դուրս ընտրողների գրանցում», — ասաց Նաթիա Իոսելիանին:

Վերատպման կանոն