Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Վրաստանում ընթանում են Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։ Ընտրողների ընդհանուր քանակը Ախալքալաքում 38 027 մարդ է։ Նախորդ տարվա հետ համեմատած, այս տարի, Ախալքալաքում բարձր է ընտրողների ակտիվությունը։
Ժամը 10։00-ի տվյալներով, Ախալքալաքում ընտրություններին մասնակցել է 4 107 մարդ (10.8%), 12։00- ի տվյալներով՝ 8 719 մարդ (22.93%), իսկ 15:00-ի տվյալներով՝ 13 848 (36.42%)։
2024 թվականին ավելի քիչ է եղել նաև ընտրողների քանակը՝ 37 496։ Ժամը 10։00-ի տվյալներով, ընտրությանը մասնակցել էր 2 348 մարդ (6,26%), 12։00-ի տվյալներով՝ 6 482 մարդ (17,29%), իսկ 15։00 տվյալներով՝ 13 674 (36,47%)։
Ընդհանուր առմամբ, Սամցխե-Ջավախեթիի շրջանում ընտրողների թվաքանակը 144 763 մարդ է։ Ժամը 10։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 15 405 (10.64%) ընտրող, 12։00-ի դրությամբ՝ 34 205 (23.63%) և 15։00-ի դրությամբ՝ 55 939 (38.64%) ընտրող։