Թբիլիսիի Նավթալուղի փողոցում երեք մարդ է հայտնաբերվել մահացած։ Տեղացիների խոսքերով՝ մահացածները մի ընտանիքի անդամներ են՝ ծնողներ և մի երեխա։
Ըստ առկա տեղեկությունների՝ նրանց մահվան պատճառը բարձրահարկից ընկնելն է եղել։
Ինչպես «Ինտերպրեսնյուզին» հայտնել են Ներքին գործերի նախարարությունից, այս փուլում քննարկվում է ինքնասպանության վարկածը, չնայած այլ վարկածներով հետաքննություն է սկսվել։