նորություններ 4 Հոկտեմբերի, 2025 • Խանդոյի մարզասրահի կառուցումը  հինգ տարի է ընթացքի մեջ է

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խանդո գյուղի մարզասրահի կառուցումը արդեն չորս տարի է չեն կարողանում ավարտել։ Այս տարի մունիցիպալիտետը հատկացրել է 271 598 լարի, սակայն սեպտեմբերի սկզբին հայտարարված առաջին մրցույթը ձախողվեց, այն կրկին է հայտարարվել։

Գյուղի մարզադահլիճի շինարարությունը սկսվել է 2021 թվականին ու արդեն չորս տարի է չեն կարողանում ավարտել։ Այդ ընթացքում շինարարության վրա ծախսվել են ոչ միայն «Օգնություն գյուղին» ծրագրի, (ՕԳԾ) այլ նաև տեղական բյուջեի միջոցները։

2021 թվականին կառուցվել էր հիմքը և տեղադրվել էին սյուները։ Սկզբնական աշխատանքները իրականացվել են ՕԳԾ-ի գումարով: Գյուղի բնակիչները պլանավորում էին ամեն տարի ՕԳԾ-ի միջոցներով շարունակել շինարարությունը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ դեպքում շինարարության ավարտը կձգվի տարիներ։ Բացի այդ Պետական աուդիտի ծառայության 2020–2021 թվականների զեկույցում նշվել էր, որ ՕԳԾ-ի շրջանակներում իրականացված բազմաթիվ նախագծեր մնում են անավարտ։

2024 թվականին Խանդո գյուղը տեղական բյուջեից ստացել է ավելի քան 30 000 լարի և ՕԳԾ-ից ստացված 20 000 լարիի հետ միասին կառուցել է մարզասրահի տանիքը։

2025 թվականին Խանդոն ՕԳԾ միջոցները չի ծախսել մարզադահլիճի կառուցման վրա, քանի որ տեղական իշխանությունները խոստացել էին միջոցներ հատկացնել նախագծի ավարտի համար։ Այս տարի գյուղը որոշել է ՕԳԾ միջոցներն օգտագործել մարզադաշտի վերանորոգման, այնտեղ լուսավորության անցկացման և հասարակական զուգարան կառուցման վրա։

Մարզադահլիճի շինարարությունը վերջապես ավարտելու համար, այս տարի տեղական բյուջեից 271 598 լարի է հատկացվել։ Աշխատանքների իրականացման համար մրցույթն այս տարի հայտարարվում երկրորդ անգամ։ Մրցույթի պայմանների համաձայն, աշխատանքները նախատեսված են ավարտել երկու տարում։

2025 թվականին՝ 120 000 լարի,

2026 թվականին՝ 151 598 լարի։

Առաջին մրցույթը հայտարարվել էր սեպտեմբերին, սակայն մասնակիցներ չլինելու պատճառով չի կայացել։ Երկրորդ մրցույթը հայտարարվել է սեպտեմբերի 24-ին, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը հոկտեմբերի 6-ն է։

Մրցութային փաստաթղթերի համաձայն, շինարարությունը պետք է ավարտվի 120 օրվա ընթացքում՝ 20 օր 2025 թվականին, իսկ 100 օր 2026 թվականին, սկսած մայիսի 1-ից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝