Կոչ ենք անում հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին ենթարկվել ոստիկանության օրինական պահանջին,- ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ։
Ինչպես նշված է հայտարարության մեջ, օրենքի խախտման յուրաքանչյուր փաստին կհաջորդի համապատասխան իրավական արձագանք։
«Հասարակական անվտանգությունը և հասարակական կարգը պաշտպանելու նպատակով, ՆԳՆ համապատասխան ոստիկանական ստորաբաժանումների աշխատակիցները մոբիլիզացվել են մայրաքաղաքի տարբեր վայրերում՝ կապված այս տարվա հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախատեսված հանրահավաքի հետ։
Կոչ ենք անում հանրահավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին անցկացնել հավաք-ցույցը Վրաստանի օրենսդրությամբ սահմանված շրջանակներում, ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին և չխոչընդոտել նրանց ծառայողական պարտականությունների կատարմանը։ Օրենքի խախտման յուրաքանչյուր փաստին կհաջորդի ոստիկանության համապատասխան իրավական արձագանքը», – ասվում է հայտարարության մեջ։