Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ` ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը կազմում է 275 948 ընտրող, ինչը կազմում է 7.85%: Ամենաշատ ընտրողների թիվը այս պահի դրությամբ գրանցվել է Ռաճա-Լեչխումիում: 2021 թվականի ՏԻՄ ընտրություններին ժամը 10:00-ի դրությամբ ընտրողների թիվը կազմում էր 259 273, որը 7.41%-ն էր:
Հիշեցնենք, որ Վրաստանում ժամը 8։00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը, և սկսվել է քվեարկության գործընթացը։ Ընտրատեղամաս այցելելիս քվեարկողը պետք է ունենա ինքնությունը հաստատող փաստաթուղթ կամ Վրաստանի քաղաքացու անձնագիր։ Այսօրվա ընտրությունների միջոցով քաղաքացիները կընտրեն 64 քաղաքային խորհուրդների 2058 անդամների և 64 քաղաքապետերի։
Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Գիորգի Կալանդարիշվիլիի խոսքով՝ երկրում բացվել է 3 061 ընտրատեղամաս, որոնցից 2 284-ում ընտրությունները կընթանան էլեկտրոնային եղանակով, իսկ 777-ում՝ ավանդական եղանակով։