Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC) տվյալներով՝ մինչև 2024 թվականի ավարտն ամբողջ աշխարհում արդյունահանվել է 3700 տոննա ոսկի։ Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 0.6%-ով ավելի է։Չինաստանն աշխարհի առաջատար ոսկու արտադրողն է՝ 2024 թվականին արտադրելով 380.2 տոննա, ինչը կազմում է ընդհանուր արտադրության 10.4%-ը: Զգալի ծավալներ են մատակարարվում Ռուսաստանից (330 տոննա), Ավստրալիայից (284 տոննա) և Կանադայից (202.1 տոննա):
Ինչ վերաբերում է 10 խոշորագույն ոսկի արտահանողների, ապա դրանք այսպիսի տեսք ունեն.
- Չինաստան՝ 380.2 տոննա
- Ռուսաստան՝ 330 տոննա
- Ավստրալիա՝ 284 տոննա
- Կանադա՝ 202.1 տոննա
- ԱՄՆ՝ 158 տոննա
- Գանա՝ 140.6 տոննա
- Մեքսիկա՝ 140.3 տոննա
- Ինդոնեզիա՝ 140.1 տոննա
- Պերու՝ 136.9 տոննա
- Ուզբեկստան՝ 129.1 տոննա
Ինչ վերաբերում է ոսկու ընդհանուր պաշարներին, ըստ Համաշխարհային Ոսկու Խորհրդի (WGC), աշխարհի կենտրոնական բանկերը 2024 թվականին իրենց ոսկու պաշարները մեծացրել են 1044 տոննայով: Տարվա ընթացքում ամենամեծ գնորդներն են եղել Լեհաստանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Ադրբեջանի և Չինաստանի կենտրոնական բանկերը: