Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ սեպտեմբերին տարեկան գնաճի ձևավորման վրա հիմնական ազդեցությունը թողել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գների փոփոխությունը։
Խմբում գներն աճել են 11.9 տոկոսով, ինչը տարեկան գնաճի մեջ արտացոլվել է 3.89 տոկոսային կետով։
Մրգերի և խաղողի գինն աճել է 25.0 տոկոսով, բանջարեղենի և այգեգործական մթերքների գինը՝ 19.5 տոկոսով, յուղի և ճարպի գները՝ 16.4 տոկոսով, շաքարի, մուրաբայի և այլ քաղցրավենիքի գները՝ 15.1 տոկոսով։
Սուրճը, թեյը և կակաոն աճել են 12.8 տոկոսով, ձկնեղենը՝ 11.3 տոկոսով։ Կաթի, պանրի և ձվի գներն աճել են 11.3 տոկոսով, հացի և հացաբուլկեղենը՝ 10.2 տոկոսով։ Հանքային և աղբյուրի ջրերը, ոչ ալկոհոլային խմիչքները և բնական հյութերն աճել են 8.7 տոկոսով, իսկ մսի և մսամթերքի գները՝ 4.1 տոկոսով։
«Առողջապահական ծառայությունների գներն աճել են 9.0 տոկոսով, ինչն արտացոլվել է տարեկան գնաճի մեջ 0.76 տոկոսային կետով։ Հիվանդանոցային ծառայությունների ենթախմբում գներն աճել են 9.4 տոկոսով, ամբուլատոր բժշկական ծառայությունների ենթախմբում՝ 9.2 տոկոսով, իսկ բժշկական ապրանքների, սարքավորումների և սարքերի ենթախմբում՝ 8.1 տոկոսով։
Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտ՝ նշված խմբում գները աճել են 4.1 տոկոսով։ Համապատասխանաբար, խմբի ներդրումը տարեկան ինդեքսում կազմել է 0.26 տոկոսային կետ։ Գները աճել են ինչպես ծխախոտային արտադրանքի (6.0 տոկոս), այնպես էլ ալկոհոլային խմիչքների (2.4 տոկոս) համար։
Տրանսպորտային խմբում գները նվազել են 2.1 տոկոսով, ինչն արտացոլվել է տարեկան գնաճի մեջ -0.26 տոկոսային կետով։ Անձնական տրանսպորտային միջոցների շահագործման (-3.2 տոկոս) և տրանսպորտային ծառայությունների (-0.9 տոկոս) գները նվազել են։ Բացի այդ, գներն «Աճել են տրանսպորտային միջոցների գնման մեջ (0.7 տոկոս)»», – նշվում է Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցում։