նորություններ 3 Հոկտեմբերի, 2025 • Վրաստանում քաղաքական կուսակցությունների ֆինանսական մուտքերն ընտրություններից առաջ

Վրաստանում հոկտեմբերի 4-ին տեղի կունենան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Հոկտեմբերի 4-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններից առաջ «Transparency International Georgia»-ն հրապարակել է քաղաքական կուսակցությունների ֆինանսական մուտքերի վերաբերյալ տվյալներ: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ստացել է ամենաշատ միջոցները, մինչդեռ մյուս կուսակցությունները զգալիորեն հետ են մնում հանգանակությունների առումով:

Նույն կազմակերպության տվյալներով, որոշ գրանցված կուսակցություններ ֆինանսավորում չեն ստացել։

Վրաստանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու համար գրանցված է տասներկու կուսակցություն։

Ահա «Transparency International Georgia»-ի հանգանակությունների տվյալները.

1. Իշխող «Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան» կուսակցություն

2025 թվականին կուսակցությունը ստացել է 10,126,696 լարի։

2. «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցություն

2025 թվականին կուսակցությունը ստացել է 246,651 լարի։

3. «Ուժեղ Վրաստան — Լելո, ժողովրդի համար, ազատության համար» կուսակցություն

2025 թվականին կուսակցությունը ստացել է 1,524,125 լարի։

4. «Վրաստանի հայրենասերների դաշինք»

2025 թվականին կուսակցությունը ստացել է 5,425 լարի։

5. Վրաստանի լեյբորիստական կուսակցություն

Ըստ «Transparency International Georgia»-ի՝ ստացել է 17 725 լարի։

6. «Պահպանողականներ Վրաստանի համար»

2025 թվականին կուսակցությունը ստացել է 27,713 լարի։

7. «Ազատ Վրաստան» կուսակցություն

2025 թվականի համար ստացել է 5,800 լարի։

Ըստ «Transparency International Georgia»-ի կայքի՝ «Կանաչների կուսակցությունը», «Մեր միասնական Վրաստանը», «Վրացական միասնությունը», «Ձախ դաշինքը», «Գիրչին», «Վրաստանը», «Ժողովրդի իշխանությունը» և «Հայրենիք, լեզու, հավատք» կուսակցությունները ֆինանսավորում չեն ստացել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝