նորություններ 30 Սեպտեմբերի, 2025 • Ժաննա Խաչատուրյանը դարձավ տարվա Ազգային ուսուցչի մրցանակակիր

Վրաստանի Ազգային ուսուցչի մրցանակի 2025 թվականի հաղթող դարձավ Ախալքալաքից ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանը։

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացավ այսօր՝ սետպեմբերի 30-ին, Թբիլիսիում։

«Այս պարգեւը պատկանում է իմ շրջանին՝ Սամցխե-Ջավախեթիին, այս պարգեւը պատկանում է իմ դպրոցին՝ Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 դպրոցին, իմ աշակերտներին, իմ ընտանիքին եւ իմ երկրին», — Ֆոլմուլա հեռուստաընկերության ուղիղ եթերում ասել է Ժաննա Խաչատուրյանը։

Հայտնի են 2025 թվականի Ազգային ուսուցչի մրցանակի եզրափակիչ անցած հինգ մասնակիցները, անվանակարգվածների թվում, որոնցից մեկը կարժանանա 15 հազ. լարի մրցանակի, Ախալքալաքից ուսուցչուհի Ժաննա Խաչատուրյանն է։

Այս տարի Ազգային ուսուցչի մրցանակի ընտրության մրցույթին մասնակցել է 2 455 ուսուցիչ, որոնցից ընտրվել են 10 լավագույն ուսուցիչները, ապա՝ 5 մասնակից անցել է եզրափակիչ, որոնցից էլ ընտրվեց հաղթողը։

Այս տարվա «Ազգային ուսուցչի մրցանակի» համար եզրափակիչ փուլ անցած մասնակիցներն են՝

– Ժաննա Խաչատուրյանը, Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան թիվ 3 հանրային դպրոցի «Ես և հասարակությունը», քաղաքացիական կրթության և հասարակագիտության ուսուցչուհի։

– Էլենե Բեթլեմիշվիլի, Գորիի թիվ 3 և թիվ 8 հանրային դպրոցների տարրական դասարանների ուսուցչուհի։

– Նեստան Կուբլաշվիլի, Թբիլիսիի թիվ 172 հանրային դպրոցի վրաց լեզվի և գրականության ուսուցչուհի։

– Մայա Լափիաշվիլի, Դեդոփլիսծղարոյի թիվ 1 հանրային դպրոցի աշխարհագրության և քաղաքացիական կրթության ուսուցչուհի։

– Շալվա Մինդաձե, Թբիլիսիի թիվ 70 հանրային դպրոցի պատմության ուսուցիչ։

Ժաննա Խաչատուրյանի մրցույթին մասնակցելու որոշումը ակամայից չէր, այդ մասին ավելին կարդացե՛ք «Ախալքալաքից Ժաննա Խաչատուրյանը՝ Վրաստանի լավագույն ուսուցիչների տասնյակում» հոդվածում:

Ուսուցչի ազգային մրցանակը Վրաստանում հիմնադրվել է 2017 թվականի մայիսի 13-ին։ Նախաձեռնությունը «The Global Teacher Prize» համաշխարհային արշավի մի մասն է։ Մրցանակը նպատակ ունի Վրաստանում մասնագիտության մասսայականացումը, ուսուցիչների հեղինակության բարձրացումը, հաջողակ ուսուցիչների բացահայտումը և նրանց հասարակությանը ներկայացնելը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝