նորություններ 30 Սեպտեմբերի, 2025 • Վաղվանից բեռնափոխադրողները կարող են ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրը և ժամը

2025 թվականի հոկտեմբերի 1-ից Ռուսաստանի Դաշնության ավտոմոբիլային սահմանային անցման կետերում, այդ թվում՝ Վերին Լարսի անցման կետում, կիրականացվի մուտքի ամսաթվի և ժամի ամրագրման Էլեկտրոնային համակարգի (ГИС ЭПД) կիրառումը։Այս մասին տեղեկացնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքէջը:

Էլեկտրոնային հարթակը հնարավորություն է տալիս բեռնափոխադրողներին նախապես ամրագրել Վերին Լարսի անցակետ ժամանման օրվա և ժամի ընտրությունը՝ Ռուսաստանի Դաշնությունից ելքի ժամանակ։

Գրանցման համար անհրաժեշտ է․

  • գրանցվել էլեկտրոնային հարթակում,
  • հաստատել էլեկտրոնային փոստն ու հեռախոսահամարը,
  • ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո,
  • ստեղծել տրանսպորտային միջոցի քարտ՝ կցելով հաշվառման փաստաթղթի պատճենը և ստանալ հաստատում տվյալների ստուգումից հետո։

Գրանցումն իրականացվում է հետևյալ հղումով. esia.epd-portal.ru

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝