Ախալքալաքի մունիցիպալիտետում «Օգնություն գյուղին» ծրագրի շրջանակներում աշխատանքները շարունակվում են։ Բոլոր աշխատանքների և գնումների մրցույթներն արդեն հայտարարված են։ Գյուղերում աշխատանքների մոտ 20%-ն արդեն ավարտվել է։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության տվյալներով, աշխատանքների ընթացքում որևէ լուրջ խնդիր չի առաջացել, և մինչև տարեվերջ բոլոր աշխատանքները կավարտվեն։
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում շարունակվում են «Օգնություն գյուղին» ծրագրի աշխատանքները։
Աշխատանքների բոլոր մրցույթներն արդեն հայտարարված են։ Ախալքալաքի մունիցիպալիտետի ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանի խոսքով, աշխատանքների մոտավորապես 20%-ն արդեն ավարտվել է, իսկ 5%-ի դեպքում դեռևս պայմանագիր չի կնքվել։
«Այս մրցույթները հայտարարված են, բայց դեռևս չեն կայացել, դրա համար դեռ պայմանագիր չկա։ Աշխատանքների համար ուղղակի պայմանագիր չի կնքվել։ Ընդհանուր առմամբ, որևէ լուրջ, վիճելի հարց չի եղել, և առաջացած բոլոր հարցերը լուծվել են», — ասում է Արա Մովսեսյանը։
Նրա խոսքով, բոլոր աշխատանքները մինչև տարեվերջ կհասցնեն ավարտել։
Նշենք, որ այս տարի գյուղերի մեծ մասն ընտրել է գյուղական հավաքների տեղերի վերանորոգումը և լուսավորությունը։ Հիմնականում, գյուղերն, աշխատանքներն ավարտին հասցնելու համար, ներկայացրել են մեկ նախագիծ։ Այս տարի ևս աշխատանքներն ավարտելու համար, գյուղերին, տեղական բյուջեից, լրացուցիչ միջոցներ են հատկացվել։ Գումարը յուրաքանչյուր գյուղի համար տարբեր է։
Ախալքալաքի մունիցիպալիտետի «Օգնություն գյուղին» ծրագրի գումարը մի քանի տարի շարունակ մնում է անփոփոխ և կազմում է 922 000 լարի։
Ներկայացնում ենք Ախալքալաքի մունիցիպալիտետի որոշ գյուղերի ընտրած աշխատանքները.
Ազավրեթ՝ մունիցիպալ կենտրոնի ջեռուցման համակարգի տեղադրում և վերակառուցում։
Բուռնաշեթ՝ արտաքին լուսավորություն։
Լոմատուրցխ՝ մինի-մարզադաշտի կառուցում։
Ղադոլար՝ ծիսական տան գույքի ձեռքբերում։
Ալաստան՝ արտաքին լուսավորության տեղադրում։
Գոկիո՝ գյուղում հավաքատեղի կառուցում։
Վարևան՝ արտաքին լուսավորության տեղադրում։
Արագվա՝ արտաքին լուսավորության տեղադրում։
Թոթխամ՝ խմելու ջրի խողովակների գնում։
Կորխ՝ գյուղի հավաքատեղիի համար գույքի ձեռքբերում։
Մաջադիա՝ գյուղի հավաքատեղիի վերանորոգում։
Օրջա՝ երիտասարդական կենտրոնի վերանորոգում։
Բարալեթ՝ գերեզմանատան տարածքում տաղավարի կառուցում։
Մեծ Սամսար՝ երիտասարդական կենտրոնի վերանորոգում։
Էխտիլա՝ խաղահրապարակի կառուցում։
Մերենիա՝ գյուղի հավաքատեղիի կառուցում։
Փոքր Սամսար՝ գյուղի հավաքատեղիի վերանորոգում։
Գոգաշեն՝ արտաքին լուսավորության տեղադրում։
Ափնիա՝ ոռոգման խողովակների գնում։
Կումուրդո՝ արտաքին լուսավորության տեղադրում և ջրամատակարարման համակարգի վերականգնում։
Կիրովական՝ գյուղի հավաքատեղիի վերանորոգում։
Հոկամ՝ մանկական խաղահրապարակի կառուցման ավարտում։
Քարսեփ՝ արտաքին լուսավորության տեղադրում և մանկական խաղահրապարակի կառուցման ավարտում։
Ազմանա՝ ոռոգման խողովակների ձեռքբերում և դպրոցի բակի ցանկապատում։
Սուլդա՝ արտաքին լուսավորության տեղադրում և խմելու ջրի մատակարարման համակարգի վերականգնում։
Դադեշ՝ մանկական ատրակցիոնների տեղադրում, մարզահրապարակի բարեկակարգում և մարզասարքերի տեղադրում, և խմելու ջրի մատակարարման համակարգի վերականգնում։
Մյասնիկյան՝ արհեստական ջրամբարի վերականգնում։
Բոզալի՝ գյուղի հավաքտեղիի վերանորոգում։
Կարծախ՝ ջրամատակարարման համակարգի վերականգնում։
Ֆիլիպովկա՝ մանկական խաղահրապարակի կառուցում։
Խավեթ՝ մարզասրահի վերականգնում։
Պտենա՝ մայթերի և ճանապարհների բարեկարգում, ծիսական տան համար գույքի ձեռքբերում։
Խուլգումո՝ գյուղատնտեսական հողամասեր տանող ճանապարհի վերականգնում։
Չամդուրա՝ գերեզմանատան տարածքում տաղավարի կառուցում և գյուղացիների հավաքատեղիի վերանորոգում։