նորություններ 29 Սեպտեմբերի, 2025 • Ախալքալաքում պարգևատրվեցին հինգ վաստակավոր ուսուցիչներ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ախալքալաքի մշակույթի տան փոքր դահլիճում տեղի ունեցավ Ախալքալաքի մունիցիպալիտետի վաստակավոր ուսուցիչների մրցանակաբաշխության արարողությունը: Արարողությանը ներկա էին Վրաստանի կրթության և գիտության նախարարության, Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի գրասենյակի ներկայացուցիչներ, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետը, խորհրդարանի անդամ և այլ պաշտոնատար անձինք։

Մշակույթի տան փոքր դահլիճը լեփ-լեցուն էր։ Թբիլիսիից ժամանել էին հյուրեր՝ Վրաստանի կրթության և գիտության փոխնախարար Բայա Կվիցիանին ու Հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետական նախարարի տեղակալ Լիա Գիգաուրին։ Ներկա էին նաև Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, խորհրդարանի անդամ Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի քաղաքապետի թեկնածու Մելքոն Մակարյանը, Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը, Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցների տնօրեններ և Ախալքալաքի քաղաքապետարանի տարբեր հաստատությունների ներկայացուցիչներ։

Հյուրերի համար կազմակերպվել էր փոքրիկ համերգ, որին ներկայացվեցին հայկական և վրացական պարեր, երգեր և բանաստեղծություններ՝ հայերենով և վրացերենով: Պատվարժան հյուրերը շնորհավորեցին հինգ պարգևատրված ուսուցիչներին։

nagrad

Իր ելույթում Ախալքալաքի Ռեսուրս կենտրոնի տնօրենը շեշտեց, որ այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետն ունեցել է 209 դիմորդ, ովքեր արդեն ընդունվել են համալսարաններ, իսկ նրանցից 165-ը ստացել են 100%-ոց պետական դրամաշնորհ։ Նա նաև շնորհավորեց այսօր անվանակարգված ուսուցիչներին:

«Ընտրությունը շատ դժվար էր, քանի որ Ախալքալաքի մունիցիպալիտետում կա 1800 ուսուցիչ: Նրանցից պետք է ընտրվեին հինգ ականավոր ուսուցիչներ: Ընտրության չափանիշներն էին տարիքը և աշխատանքային փորձը: Ամենատարեց ուսուցչուհին 81 տարեկան է», — ասաց Թերեզա Չիվչյանը։

nagrad2

Այնուհետև նա ներկայացրեց պարգևատրված վաստակավոր ուսուցիչներին.

• Նանա Զազաձե՝ Ախալքալաքի թիվ 3 դպրոցի տարրական դասարանների ուսուցչուհի։

• Մնացական Ափոզյան՝ Կորխ գյուղի հանրային դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ։

• Լալի Նաթենաձե՝ Հոկամ գյուղի հանրային դպրոցի մայրենի լեզվի և գրականության ուսուցչուհի։

• Աղունիկ Ոսկանյան՝ Աբուլ գյուղի հանրային դպրոցի տարրական դասարանների ուսուցիչ։

• Ռևազ Միքելաձե՝ Չունչխա գյուղի հանրային դպրոցի քաղաքացիական կրթության ուսուցիչ։

nagrad5

nagrad6

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝