Վրաստանի խորհրդարանի դիմաց կրկին ցույց է։ Շարունակական բողոքի 305-րդ օրը հավաքված քաղաքացիները փակել են Ռուսթավելի պողոտայի ավտոմոբիլային երթևեկությունը: Այս մասին հայտնում է https://www.interpressnews.ge/ru/article/170857-u-zdaniia-parlamenta-gruzii-prokhodit-aktsiia-protestaլրատվականը։
Մինչ այդ տեղի է ունեցել վրաց-գերմանական բարեկամության քայլերթը։
Ակցիայի մասնակիցները հավաքվել էին Վրաստանում Գերմանիայի դեսպանատան շենքի մոտ, որտեղ իրենց աջակցությունն են հայտնել Վրաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետեր Ֆիշերին, ում սեպտեմբերի 24-ին կանչել էին Վրաստանի ԱԳՆ: Այս երթին միացել են նաև “Վրաստանի Հանրային հեռարձակողի” շենքից սկսված երթի մասնակիցները։
Ակցիայի մասնակիցների խոսքով ՝ Գերմանիայի դեսպանի դեմ իշխանությունների կողմից արված հայտարարությունները հարձակումներ են ոչ միայն դեսպանի, այլև երկրների միջև երկարամյա բարեկամության վրա:
Բողոքի մասնակիցների պահանջները մնում են անփոփոխ` նշանակել նոր խորհրդարանական ընտրություններ և ազատ արձակել բողոքի ընթացքում բոլոր ձերբակալվածներին: