նորություններ 26 Սեպտեմբերի, 2025 • Մեկնարկել է ոչ վրացալեզու դպրոցների ուսուցիչների քննությունների գրանցումը
Սեպտեմբերի 25-ին, ժամը 10-ից մեկնարկել է ուսուցիչների քննությունների գրանցումները։ Պրաքտիկոս ուսուցիչներն, ովքեր ցանկանում են նոյեմբերին հանձնել քննություն և ստանալ ավագ ուսուցչի կարգավիճակ, կարող են գրացնվել մինչև հոկտեմբերի 8-ի ժամը 18։00-ն։ Գրանցվելու համար պետք է մուտք գործել Գնահատման և քննությյունների կենտրոնի գրանցման էջը։ Գրանցումը անվճար է:

Պրաքտիկոս հատուկ ուսուցչի կարգավիճակ ունեցող ուսուցիչները կարող են հանձնել միայն ավագ հատուկ ուսուցչի քննությունը, իսկ պրաքտիկոս ուսուցչի կարգավիճակ ունեցող անձիք հետևյալ  առարկաներից մեկը՝
Հայոց Լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV դասարաններ)
Մաթեմատիկա (Տարրական մակարդակի)
Բնագիտություն (Տարրական մակարդակի)
Ադրբեջաներեն լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV դասարաններ)
Ռուսերեն լեզու և գրականություն, մաթեմատիկա և բնագիտություն (I-IV դասարաններ)
Վրացերեն լեզուն ոչ վրացալեզու դպրոցների/սեքտորների համար (Տարրական, բազային և/կամ միջնակարգ մակարդակի)
Մաթեմատիկա (Բազային և/կամ միջնակարգ մակարդակ)
Հասարակական գիտություններ՝ պատմություն, աշխարհագրություն, քաղաքացիական կրթություն (Բազային և/կամ միջնակարգ մակարդակ)
Բնագիտական առարկաներ ՝ ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն (Բազային և/կամ միջնակարգ մակարդակ)
Օտար լեզուներ՝ անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն (Տարրական, բազային և/կամ միջնակարգ մակարդակ)
Գեղարվեստական և կիրառական արվեստ
Երաժշտություն
Սպորտ
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ/համակարգչային տեխնոլոգիաներ
Հայոց լեզվի քննություն
Ադրբեջաներեն լեզվի քննություն
Գրանցվելիս համապատասխան քննություն ընտրելը հնարավոր է վրացերեն, հայերեն, ռուսերեն և ադրբեջաներեն լեզուներով։
Հատկանշական է, քննության գրանցումը անվճար է։ 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝