նորություններ 24 Սեպտեմբերի, 2025 • Ինչո՞ւ անցյալ տարվա անօթևան շներին բռնելու մրցույթն այդպես էլ չավարտվեց

Ախալքալաքի մունիցիպալիտետում անօթևան շներին բռնելու մրցույթը մնում է անավարտ։ 2025 թվականի շներին բռնելու մրցույթը այդպես էլ չի հայտարարվել, իսկ 2024 թվականից շներին բռնելու մրցույթն այդպես էլ չի ավարտվել։

Անօթևան շներին բռնելու, ստերջացնելու, ամորձատելու, պատվաստելու, նույնականացնելու և վերադարձնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ էֆթանազիայի ենթարկելու համար 2024 թվականի մրցույթը հայտարարվել էր դեռևս մայիսին։ Սակայն, տեխնիկական հանգամանքների պատճառով գործընթացը հետաձգվեց, և կատարող ընկերության հետ պայմանագիրը կնքվեց միայն սեպտեմբերին։ Մրցույթի պայմանների համաձայն՝ մինչև նույն թվականի՝ 2024 թվականի դեկտեմբերը պետք է բռնվեր 142 շուն, սակայն, ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի, մինչ օրս մունիցիպալիտետում բռնվել է ընդամենը 105 թափառող շուն, իսկ 2025 թվականի մրցույթն այդպես էլ չի հայտարարվել։

Ախալքալաքի քաղաքապետարանի շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Ռամազ Խուցիշվիլիի խոսքով՝ ընկերությունը չի տարել անցյալ տարվա մրցույթի համար ընտրված բոլոր շներին՝ կատաղության տարածման կարանտինի պատճառով։

«Անցյալ տարվա մրցույթից դեռ 37 շուն մնացել է։ 2025 թվականին երեք այց է կատարվել։ Անցյալ տարվա մրցույթը երկարաձգվել է, իսկ նորը դեռևս հայտարարված չէ։ Նրանք ոչ մի շուն չեն տարել կատաղության պատճառով, քանի որ կարանտինի են անցնում, երբ շների մոտ կատաղություն է հայտնաբերվում։ Այս ամսվա սկզբին մրցույթը հաղթած ընկերություն են այցելել Պարենի ազգային գործակալությունից։ Ստուգայց է կատարվել։ Քանի որ նրանք տանում, ստերջացնում, չիպավորում և վերադարձնում են շներին իրենց տեղը, նրանք կարանտինի ընթացքում ոչ մի տեղ չեն աշխատում՝ հիվանդության տարածումը կանխելու համար», — ասում է Ռամազ Խուցիշվիլին։

Հիշեցնենք, որ ի սկզբանե շներին բռնելու մրցույթը շահել է «Դոգի Դոկ» ընկերությունը՝ 20 789 լարիի չափով՝ սկզբնական 25 986 լարիի պարագայում։ Մրցույթի համաձայն՝ մինչև դեկտեմբերի 31-ը նախատեսվում էր բռնել 142 անօթևան շուն։ Ընթացակարգերն ավարտելուց հետո շներին պետք է նույնականացնեին և հետ վերադարձնեին Ախալքալաք, կամ, անհրաժեշտության դեպքում, էֆթանազիայի ենթարկեին: Սակայն, ի վերջո, պայմանագիրը «Դոգի Դոկ» ընկերության հետ այդպես էլ չկնքվեց։ Բանն այն է, որ ընկերությունն առաջարկել է այս խնդրի լուծման մրցութային պայմաններից տարբեր մեթոդներ և խնդրել փոփոխություններ կատարել առկա մրցութային պահանջներում։

Այս մասին ավելին կարող եք կարդալ այստեղ։

Արդյունքում, Ախալքալաքի մունիցիպալիտետի մրցութային հանձնաժողովը որոշել է չփոխել մրցույթի պայմանները, և «Դոգի Դոկ» ընկերությունը մեխանիկորեն դուրս է մնացել: Պայմանագիրը կնքվել է 2024 թվականի օգոստոսի 14-ին օզուրգեթցի անհատ ձեռներեց Գելա Նացվլիշվիլիի հետ՝ 25 986 լարիի չափով։ Սեպտեմբերի 15-ից սկսվել էր անօթևան շների բռնման, ստերջացման, ամորձատման, պատվաստման, նույնականացման և վերադարձի, կամ անհրաժեշտության դեպքում էֆթանազիայի գործընթացը:

Մինչ օրս ոչ մի անօթևան շուն չի բռնվել

Այսպես, չնայած այն հանգամանքին, որ 2025 թվականին Ախալքալաքի բյուջեով արդեն իսկ հատկացվել է ևս 26 000 լարի, 2025 թվականին այդ աշխատանքների իրականացման համար մրցույթ չի հայտարարվել, քանի որ նախորդ տարվա մրցույթը դեռ չի իրականացվել, և հայտնի չէ, թե ընկերությունը երբ կավարտի շներին բռնելը վերջին՝ 2024 թվականի համար։

Նշենք, որ անօթևան շներին բռնելու հետաձգումը նպաստում է բազմացմանն ու շների թվի ավելացմանը։ Անօթևան շների խնդիրն անցել է ձգձգվող խնդիրի շարքին, որն անհանգստացնում է ոչ միայն Ախալքալաքի, այլև շրջակա գյուղերի բնակիչներին: Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարից ի վեր տեղի է ունեցել 108 հարձակման դեպք, որոնց մեծ մասը տեղի է ունեցել թափառող շների կողմից:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝