նորություններ 23 Սեպտեմբերի, 2025 • Ախալքալաքցի պարուսույցները Թբիլիսիում պարգեւատրվել են

Սեպտեմբերի 20-ին և 21-ին Վրաստանի մայրաքաղաքում նշվեց  «Թբիլիսոբան»։ Քաղաքում կազմակերպված էր տարբեր համերգային ծրագրեր, որոնց մասնակցել են նաև Ախալքալաքի պարային խմբերը եւ պարգևատրվել են։

Ախալքալաքի գյուղերում գործում են պարային ակումբներ, որոնք պարբերաբար մասնակցում են տարբեր համերգային ծրագրերի։ Այս անգամ, Ախալքալաքցի պարուսույցների խմբերը ելույթ են ունեցել Թբիլիսոբայի բեմին։ Համերգային ծրագիրը տեղի է ունեցել «Մզիուրի» այգում։

«20-ին և 21-ին Թբիլիսոբա էր։ Այդ առիթով կազմակերպված էր փառատոն։ Մտածեցի լավ կլինի այս անգամ մասնակցեն գյուղական ակումբները։ 8 խումբ տարանք և շատ լավ ելույթ ունեցան, ժյուրին  և փառատոնի կազմակերպիչները հավանեցին»,  — Jnews-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն Ալիկ Քսպոյանը:

Նա ասաց, որ բոլոր մասնակիցները ստացել են մեդալներ, դիպլոմներ, իսկ անսամբլները պարգեւատրվել են գավաթներով։

Փառատոնի վերջում 5 պարուսույց պարգևատրվել է տարբեր տիտղոսներով։ 2 պարուսույց՝ Ասյա Մերգելյանը և Ֆլորա Մակարյանը ստացել են «Տարվա լավագույն պարուսույցի» կոչում,  իսկ 3 պարուսույց՝ Շողիկ Կիրակոսյանը, Էդուարդ Ստեփանյանը և Նինա Ֆարմանյանը ստացել են  «Տարվա լավագույն երիտասարդ պարուսույցի» կոչումը։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝