նորություններ 23 Սեպտեմբերի, 2025 • Թումոյի կրթական ծրագիրը հասանելի է Ջավախքի պատանիներին (R)

Ջավախքի Թումոյի գրանցումը բաց է։

Թումոյի արտադպրոցական կրթական ծրագիրը 12-18 տարեկան պատանիներին հնարավորություն է ընձեռում անվճար ուսումնասիրել տեխնոլոգիաների ու դիզայնի 14 ոլորտներ՝ խաղերի ստեղծում, լուսանկարչություն, ռոբոտաշինություն, շարժական գրաֆիկա, ծրագրավորում, ստեղծագրություն, կայքերի մշակում, անիմացիա, գրաֆիկական դիզայն, նկարչություն, երաժշտություն, ֆիլմերի ստեղծում, եռաչափ մոդելավորում, գեներատիվ AI։

Ջավախքի Թումոյում գրանցվելուց և կողմնորոշիչ փուլն անցնելուց հետո ուսանողները կարող են կատարել ինքնուսուցման վարժանքներ և միանալ առցանց դասընթացների՝ ստանալով ապագային միտված հմտություններ։

Թումոյի անվճար ծրագրին միանալու և ժամանակակից կրթական փորձառություն ստանալու համար պարզապես պետք է գրանցվել այցելելով՝ register.tumo.org։

Դասաժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 15:30-17:30 և 17:30-19:30:

Հասցե՝ Ախալքալաք, Դարբինյան 22, Հ․Օ․Մ Երիտասատդական Կենտրոն

Ջավախքի Թումոն գործում է Թումոյի և Հայ օգնության միության Ջավախքի միավորի համագործակցության շնորհիվ։

Թումոն ստեղծում է կյանքեր վերափոխող ուսումնական փորձառություններ լայն մասշտաբով: Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային։ Հայաստանի վեց կենտրոններից բացի՝ արդեն կան Թումոներ Արգենտինայում, Ճապոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Ալբանիայում, Լիբանանում, իսկ շուտով նոր կենտրոններ կբացվեն Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Ղազախստանում, Վրաստանում, Իսպանիայում, Բելգիայում, Ուրուգվայում և Հնդկաստանում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝