Հասարակություննորություններ 23 Սեպտեմբերի, 2025 • «Արտադրի՛ր Վրաստանում». Մեկ տարում հաստատվել է 1200 վարկ

Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության «Արտադրի՛ր Վրաստանում» ծրագրի գործակալությունն ամփոփել է միկրոձեռնարկատիրության աջակցության նոր ծրագրի առաջին տարվա արդյունքները: Նախարարության մամուլի ծառայության տվյալներով՝ այս ընթացքում հաստատվել է ավելի քան 1200 վարկ՝ մինչև 60 միլիոն լարի ընդհանուր արժեքով: Ծրագրի շրջանակներում կատարված ներդրումները ստեղծել են լրացուցիչ 2643 աշխատատեղ:

Ծրագիրը նպաստում է միկրոձեռնարկատիրության զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և ձեռնարկատիրական ներուժի աճին: Հատուկ արտոնություններից օգտվում են բարձրալեռ շրջաններում բնակվող ձեռնարկատերերը, կին ձեռներեցները և սկսնակ ձեռնարկատերերը: Շահառուները հնարավորություն ունեն գործակալության գործընկեր ֆինանսական հաստատություններից ստանալ վարկերի տոկոսադրույքի լրիվ կամ մասնակի սուբսիդավորում, վարկը ստանալու դեպքում 80% վարկային երաշխիք և մինչև 25 000 լարի համաֆինանսավորման դեպքում՝ խորհրդատվական ծառայություններից օգտվելու հնարավորություն: Գործող չափանիշներին համապատասխանելու դեպքում ծրագրին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ, ում եկամուտ չի գերազանցում 500 000 լարին: Աջակցության ժամկետն առավելագույնը 5 տարի է, իսկ վարկի գումարը՝ 20 000-ից մինչև 50 000 լարի:

Ծրագրի հաջողությունը մեծապես ապահովել է գործակալության կողմից ներդրված մեկ այլ նորամուծություն՝ մարզային խորհրդատվական կենտրոնները։ Գործակալության մարզային խորհրդատվական կենտրոններն արդեն գործում են Վրաստանի վեց քաղաքներում՝ Զուգդիդիում, Թելավիում, Քութայիսիում, Ախալցիխեում, Բաթումիում և Թբիլիսիում», — ասվում է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝