նորություններ 22 Սեպտեմբերի, 2025 • ԿԸՀ-ն դիմում է առաջին անգամ ընտրություններին մասնակցող երիտասարդներին

Հոկտեմբերի 4-ին կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Վրաստանի քաղաքացիները չորս տարի ժամկետով կընտրեն իրենց համայնքների քաղաքապետերին և տեղական խորհուրդների (սակրեբուլո) անդամներին։ Այս ընտրողներից կլինես նաև դու և ավելի քան 46,000 այն երիտասարդները, ովքեր այս տարի առաջին անգամ կարող են մասնակցել ընտրություններին, – ասված է ԿԸՀ նախագահ Գիորգի Կալանդարիշվիլիի ուղերձում։

«Քո առաջին քայլն ակտիվ հասարակական և քաղաքական կյանքում քվեարկելու իրավունքի օգտագործումն է։ Հենց այս ընտրություններում դու առաջին անգամ հնարավորություն կունենաս մասնակցելու մի գործընթացի, որը կենսական նշանակություն ունի ժողովրդավարական հասարակության ձևավորման համար։

Ուստի, երբ առաջին անգամ պատրաստվում ես քվեարկությանը, հիշիր, որ սա հնարավորություն է մասնակցելու քո երկրի, քաղաքի կամ համայնքի կառավարման և ապագայի ձևավորման գործին։ Աջակցելու այն հարցերին, որոնք կարևոր են քեզ համար, նպաստելու ժողովրդավարական հասարակության կայացմանն ու ընտրական մշակույթի զարգացմանը։

Մի մտածիր, թե մեկ ձայն ոչինչ չի փոխում։ Ամեն ինչ սկսվում է մեկ ձայնից, հատկապես երբ այդ ձայնը քոնն է։ Դու ես որոշում՝ ով կլինի քո քաղաքապետը, ով կաշխատի քո սակրեբուլոյում, և հենց այդ ընտրությունն է որոշելու, թե ինչպիսին կլինի այն վայրը, որտեղ ապրում ես և որի համար հոգ ես տանում։

Ընտրական վարչակազմի և անձամբ ինձ համար՝ որպես այս մարմնի ղեկավար, երիտասարդների մասնակցությունն ընտրական գործընթացներին առանձնահատուկ կարևորություն ունի։ Սա մեր ընդհանուր գործն է։ Հենց այդ պատճառով էլ դիմում եմ քեզ՝ օգտագործիր քո իրավունքը, արի ընտրություններին և ընտրիր քո համայնքի ներկայացուցչությանը», – ասված է ԿԸՀ նախագահի ուղերձում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝