նորություններ 20 Սեպտեմբերի, 2025 • Մարիա Աղասարյանն արժանացել է «Լավագույն ուսանող» կոչմանը

Ախալքալաքից Մարիա Աղասարյանը սովորում է Երևանի Ռուս-Հայկական Համալսարանի արաբագիտության բաժնի երրորդ կուրսում: Նա հաղթել է մրցույթում և ճանաչվել «ՌՀՀ լավագույն ուսանողուհի»:

«Այս մրցանակը մեծ խթան է առաջ շարժվելու, մասնագիտական և անձնական աճ գրանցելու և ամեն օր ձգտելու այս բարձր ճանաչմանը համապատասխանելուն», — ասում է Մարիան՝ մեկնաբանելով իր պարգևը։

Նրան առաջադրել է Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գառնիկ Ասատրյանը, և ուսանողուհու երկու տարվա ուսումնառության ընթացքում ձեռք բերված հաջողությունները՝ բարձր գնահատականները և միջազգային մրցույթներին ու կոնֆերանսներին ակտիվ մասնակցությունը, վճռորոշ դեր են խաղացել նրա հաղթանակի մեջ։

«Որպես արևելագետ՝ ես իմ առջև նպատակ եմ դնում խորացված տիրապետել արևելյան լեզուներին և արևելյան մշակույթին։ Այժմ ուսումնասիրում եմ արաբերեն և թուրքերեն։ Սակայն իմ վերջնական նպատակն է կիրառել այս գիտելիքները դիվանագիտության և միջազգային հարաբերությունների մեջ, ինչպես նաև խթանել և տարածել Արևելքի մասին գիտելիքները՝ մարդկանց միջև փոխըմբռնման կամուրջներ կառուցելու համար», — ասում է Մարիան։

Մարիա Աղասարյանը Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոցի շրջանավարտ է: 2021-2022 ուսումնական տարում նա FLEX ծրագրով սովորել է ԱՄՆ-ի Մերիվիլ քաղաքի դպրոցներից մեկում: Ավարտելուց հետո Մարիան ընդունվել է բուհ՝ Երևանում:

«Մեր կերտած ապագան կախված է միայն մեզանից». Մարիա Աղասարյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝