նորություններ 20 Սեպտեմբերի, 2025 • Թբիլիսիում նշում են «Թբիլիսոբա»-ն՝ քաղաքի ավանդական տոնը

Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, և վաղը՝ սեպտեմբերի 21-ին, Թբիլիսիում նշում են «Թբիլիսոբա»-ն․ քաղաքի ավանդական տոնը, որը նվիրված է բերքահավաքին։

Երկու օր շարունակ՝ առավոտից մինչև ուշ երեկո, թբիլիսցիներին և քաղաքի հյուրերին սպասում են տոնավաճառներ և փառատոններ, զգեստավորված ներկայացումներ, մարզական և ժամանցային միջոցառումներ, պարային ելույթներ և գալա-համերգ։

«Թբիլիսոբա»-ն առաջին անգամ նշվել է 1979 թվականի հոկտեմբերին։ Տոնի գլխավոր ավանդույթներն անփոփոխ մինչ այսօր մնում են գյուղատնտեսական տոնավաճառները, որտեղ տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները կարող են ծանոթանալ Վրաստանի մշակույթին և խոհանոցին, ինչպես նաև այն հրաշալի միջոց է աջակցելու տեղացի ֆերմերներին և արհեստավորներին։

Տարածաշրջաններից թբիլիսիի տոնավաճառներ են բերում թարմ մրգեր ու բանջարեղեն, մեղր, պանիր, գինի, ճաճա, մսամթերք և այլ արտադրանք։ Այստեղ կարելի է համտեսել մծվադի՝ վրացական ավանդական խորոված, որը պատրաստվում է խաղողի ճյուղերի վրա, սովորել պատրաստել չուրչխելա կամ մասնակցել վրացական արհեստների վարպետության դասերին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝