Հասարակություննորություններ 18 Սեպտեմբերի, 2025 • Օգոստոսին գրանցվել է կենդանիների կծոցների ռեկորդային թվաքանակ

Սեպտեմբերի 12-ին մի քանի շներ հարձակվել են Ախալքալաքի կենտրոնում փողոցով քայլող երկու մարդու վրա։ Նրանց կծոցից փրկել է վարորդը, որը շներին քշել է։ Այս միջադեպը չի ավելացվել մարդկանց վրա կենդանիների հարձակումների արդեն իսկ ռեկորդային թվին, քանի որ վարորդին հաջողվել է քշել շներին։

Հունվարի սկզբից մինչև այսօր Ախալքալաքի հիվանդանոցում կատարվել է կատաղության դեմ 108 պատվաստում։ Պատվաստումը պարտադիր է, եթե կծոցներ են գրանցվում։ Շատ ավելի են այն դեպքերը, երբ բնակիչները փրկվում են միայն ուժեղ վախով՝ առանց կծոցի։

Հանրային առողջության կենտրոնի (ՀԱԿ) կողմից հաղորդված 108 կծոցներից 10-ը կատուներն են եղել: Մնացած հարձակումները կատարել են շները, այդ թվում՝ անօթևան: Օգոստոսը ռեկորդային ամիս էր միջադեպերի քանակով՝ գրանցվել է 23 շան կծոց:

ՀԱԿ-ը երեք դեպք ուղարկել է կատաղության համար լաբորատոր հետազոտության. բոլոր արդյունքները բացասական են եղել: Ախալքալաքի մունիցիպալիտետում կատաղության դեպք չի գրանցվել: Տուժողների տարիքը տատանվում է 1 տարեկան 6 ամսականից մինչև 75 տարեկան:

«Գրանցվել է մեկ տարեկան և վեց ամսական երեխայի վրա հարձակման դեպք։ Նրան կծել է հովվաշունը՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետի լեռնային հատվածում։ Շունը պատկանել է քոչվոր հովիվներին։ Երեխային մեզ մոտ են բերել, քանի որ Նինոծմինդայում նման պատվաստումներ չեն իրականացվում։ 108 տուժողերի թվում են Նինոծմինդայի մունիցիպալիտետի բնակիչները եւս, սակայն, որպես կանոն, նման դեպքերը գրանցվում են Նինոծմինդայի հանրային առողջության կենտրոնում», — պատմում է Ախալքալաքի հանրային առողջության կենտրոնի տնօրեն Սիրանուշ Տոնականյանը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝