նորություններ 17 Սեպտեմբերի, 2025 • Ուցխո-սունելիի բերքահավաքն Ախալքալաքում. միջին ցուցանիշները և վաճառքի հետ կապված խնդիրները

Կապույտ հացհամեմի («ուցխո-սունելի») ինչպիսի բերք է սպասվում այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետում և ինչպիսին է արտահանման և իրացման իրավիճակը: Jnews-ը հետաքրքրվեց ֆերմեր Արշալույս Գալստյանից, ով այս համեմունքի մշակումը վերածել է բիզնեսի:

Գալստյանի խոսքով, անցյալ տարվա ուցխո-սունելիի բերքը շատ լավն էր, մինչդեռ այս տարվա բերքատվությունը միջին է։ Անցյալ տարի և այս գարնանը բարձր գները շատ ֆերմերների դրդեցին ավելացնել իրենց ցանքատարածությունները։

«Ինչպես ցանկացած բիզնեսում, հենց որ արտադրանքը թանկանում է, մարդիկ սկսում են այն ավելի շատ աճեցնել։ Բայց հաշվարկ կամ վերահսկողություն չկա։ Շուկան կարգավորված չէ, աշխատանքի բաշխում չկա։ Մեզ մոտ քաոս է տիրում։ Ես չգիտեմ, թե ով է վերահսկելու իրավիճակը։ Եթե գինը նույնիսկ հասնի անցյալ տարվա գնի կեսին, դա արդեն լավ է։ Բայց գնորդներ չկան», — ասում է ֆերմերը։

Այս տարի Արշալույս Գալստյանը ցանել 10 հեկտար ուցխո-սունելի ու միայն Ախալքալաքի մունիցիպալիտետում։ Անցյալ տարի նա նաև հող էր վարձակալել Նինոծմինդայի մունիցիպալիտետում, սակայն, ըստ նրա, այնտեղ աճեցնելու ծախսերը չեն արդարացրել իրենց, ուստի նա հրաժարվել է այնտեղ ցանելուց։

Բերքահավաքն արդեն ավարտվում է, և ֆերմերն ընդհանուր առմամբ գոհ է արդյունքից։ Սակայն նա նշում է, որ համեմունքի պահանջարկը սահմանափակ է։ «Այս տարի իրացման հետ կապված դժվարություններ կլինեն, գինը, ամենայն հավանականությամբ, ցածր կլինի», — ասում է Գալստյանը։

Նրա խոսքով, մունիցիպալիտետում երկու տարի անընդմեջ լավ բերք է հավաքվել, ինչի արդյունքում ավելցուկ է գոյացել։

«Կուտակված բերքը իրացնելու համար երեք տարի կպահանջվի։ Ես երկու տարի պետք է վնասով աշխատեմ, որպեսզի թե շուկան չկորցնեմ», — ընդգծում է ֆերմերը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝