Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանից 12 դիմորդ կառավարության և նահանգապետարանի կողմից ստացել են շնորհակալակագրեր, դրամական պարգև և որպես հուշանվեր՝ գրքեր։ Նրանք այն դիմորդներն են, ով Ազգային քննությունները հանձնել են բարձր արդյունքներով և արժանացել են 100% պետական գրանտի, 1+4 ծրագրով ընդունված ուսանողները այս ծրագրով չեն ընդգրկված։
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով նախարարի տեղակալ Թամար Մախարաշվիլին, Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Զաալ Գելաշվիլին, տարածաշրջանի մունիցիպալիտետների քաղաքապետներ Իրակլի Լազարաշվիլին և Գոչա Քիմաձեն, նահանգապետի վարչակազմի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ հանդիպեցին տարածաշրջանի ուսանողների հետ, ովքեր ստացել էին 100% պետական դրամաշնորհ:
Այս մասին տեղեկություններ տարածել է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդությա նախարարությունը և նաև Սամցխե-Ջավախեթիի պետական ադմինիստրացիան պաշտոնական ֆեյսբուկյան էջերում։
Ուսանողների պարգևատրելու արարողությունը տեղի է ունեցել Ախալցիխեում՝ «Ցիտադել» դահլիճում։
Միջոցառմանը բացի վերոնշյալ անձանցից մասնակցում էին նաև կրթական ռեսուրս կենտրոնների ղեկավարները, դպրոցների տնօրենները, դասղեկները, ուսուցիչները և ուսանողների ընտանիքների անդամները։