նորություններ 16 Սեպտեմբերի, 2025 • Վրաստանից արտաքսվել է 29 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ վերջին օրերին իրականացված համալիր միջոցառումների շրջանակներում Վրաստանից արտաքսվել է 29 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։

Գործակալության տվյալներով՝ երկրից արտաքսվել է Իրանի, Թուրքիայի, Հնդկաստանի, Պակիստանի, Գանայի, Նեպալի, Լատվիայի և Թուրքմենստանի ընդհանուր առմամբ 29 քաղաքացի։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Վրաստանի ՆԳՆ միգրացիայի դեպարտամենտը երկրի ներսում անօրինական միգրացիայի դեմ պայքարի համար պատասխանատու մարմինն է։ Դրա լիազորություններից մեկն է Վրաստանում առանց օրինական հիմքերի գտնվող օտարերկրյա քաղաքացիների նույնականացումը և նրանց Վրաստանից արտաքսման իրականացումը», – ասվում է Վրաստանի ՆԳՆ-ի հայտարարության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝