նորություններ 15 Սեպտեմբերի, 2025 • Ախալքալաքում միայն 4 կուսակցություն է ներկայացրել թեկնածուների համամասնական ցուցակները

Հոկտեմբերի 4-ին Վրաստանում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր պաշտոնական կայքում արդեն հրապարակել է սակրեբուլոյի պատգամավորների թեկնածուների կուսակցական ցուցակները: Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցված 12 կուսակցություններից, Ախալքալաքի (ՇԸՀ №40) մունիցիպալիտետում, միայն 4-ն են ներկայացրել իրենց թեկնածուների ցուցակները:

Ախալքալաքի մունիցիպալիտետում համամասնական ցուցակները ներկայացրել են հետևյալ կուսակցությունները՝ «Վրաստանի հայրենասերների դաշինք», «Հզոր Վրաստան-Լելո», «Գախարիան հանուն Վրաստանի», «Վրացական երազանք»։

Ներկայացնում ենք կուսակցական ցուցակները՝

«Վրաստանի հայրենասերների դաշինք»-ն առաջադրել է 8 թեկնածու

Աիդա Դավթյան
Գրիգորի Մանվելյան
Սոկրատ Գրիգորյան
Շուշանիկ Դավթյան
Մարիամ Գրիգորյան
Հրաչ Գրիգորյան
Վարդան Տոնականյան
Ստեփան Տոնականյան

«Հզոր Վրաստան-Լելո»՝ 9 թեկնածու

Զաքար Զաքարյան
Սերգո Գոգորյան
Արթուր Օրջացյան
Պարույր Կուրղինյան
Ժորա Ափոզյան
Գայանե Բարսեղյան
Լուսինե Օգանեսյան
Վարդան Ափոզյան
Ալինա Զաքարյան

«Գախարիան հանուն Վրաստանի»՝ 7 թեկնածու

Միխայիլ Կազարյան
Ավթանդիլ Դադիանի
Ցիսմարի Չալաբով
Լևան Կուրուլաշվիլի
Արոնի Սիճինավա
Նազի Սուլամանիձե
Մարինա Վախանիա

«Վրացական երազանք — ժողովրդավարական Վրաստան»՝ 30 թեկնածու

Ռուբեն Փալյան
Նաիրի Իրիցյան
Գայոս Լոմսաձե
Արմեն Մառանգոզյան
Հարություն Կջանյան
Ստեփան Մարգարյան
Գիա Մելիքիձե
Վոլոդյա Յայլոյան
Գիորգի Պետրոսյան
Սարգիս Ուզունյան
Նանա Աղդգոմելաձե
Գագիկ Գաբրիելյան
Էդգար Լագզյան
Կարինե Քաչոտյան
Արարատ Այվազյան
Վահե Բերուջանյան
Անի Գաբրիելյան
Վլադիմիր Մադոյան
Ավգուստին Առաքելյան
Գեւորգ Մարգարյան
Սուսաննա Սրափյան
Ալիկ Ցուրցումիա
Լիզա Մուրմանիշվիլի
Լեւոն Բաբայան
Սերգո Թաթարյան
Խաչատուր Կարագուլյան
Էդուարդ Պասպանդյան
Շաքրո Ափոզյան
Պետրոս Մինասյան
Արամ Պասպանդյան

Ախալքալաքի մունիցիպալիտետում, վերջին փոփոխությունների արդյունքում, պատգամավորների ընդհանուր թիվը 42-ից կկրճատվի մինչև 38։

  • համամասնական պատգամավորների թիվը 28-ից կկրճատվի մինչև 15։
  • մեծամասնական պատգամավորների թիվը 14-ից կհասնի 23-ի։

Համամասնական ընտրակարգով կուսակցությունների համար անցողիկ ընտրաշեմը մնում է 4%-ը։ Սեփական ընտրատարածքում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուն դառնում է մեծամասնական պատգամավոր։ Յուրաքանչյուր մեծամասնական ընտրատարածքից կընտրվի մեկ պատգամավոր։ Նշենք, որ Ախալքալաքում մեծամասնական թեկնածուներ ունի միայն «Վրացական երազանքը»։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝