Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում՝ Խաս Բախչայում կայացավ Ախալքալաքի մունիցիպալ նարդիի առաջնության եզրափակիչ փուլը։ Հաղթողները պարգեւատրվեցին։
Ախալքալաքի քաղաքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի ծառայության պետ Ակակի Մելիքիձեի խոսքով, նարդիի մունիցիպալ առաջնությունը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը։
Նարդիի առաջնությունը տևեց մոտ 10 օր։ Խաղերի ընացքում պարտվողը դուրս է մնացել խաղից։ Մասնակցել են թվով 16 խաղացող։
Նարդիի առաջնությունն ունեցավ 3 հաղթող։ Հաղթողները պարգևատրվեցին առաջին, երկրորդ և երրորդ հորիզոնականի մեդալներով, դիպլոմներով և նվերներով։
2025 թվականի առաջնությունում առաջին տեղը գրավել է Բարբարյան Արթուրը, երկրորդ տեղը գրավել է Մովսեսյան Արթուրը, իսկ երրորդ տեղը՝ Մովսիսյան Համլետը։
Առաջնությանը մասնակցելու համար տարիքային սահմանափակում չի եղել, բայց հիմնականում մասնակցել են 50-60 տարեկան մարդիկ։
Ինչպես նշեց Ակակի Մելիքիձեն Ախալքալաքում ամեն տարի անցկացվում է նարդիի առաջնությունը։