նորություններ 11 Սեպտեմբերի, 2025 • Վրաստանն արտահանել է 25.6 հազար տոննա դեղձ

Ընթացիկ սեզոնում Վրաստանն արտահանել է ավելի քան 25.6 հազար տոննա դեղձ և նեկտարին՝ ընդհանուր 31.9 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Այս մասին հայտնել է Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանակական առումով արտահանումն աճել է 12%-ով (2.7 հազար տոննա), իսկ գնային առումով՝ 19%-ով կամ 5.2 միլիոն դոլարով։

Վրացական դեղձի և նեկտարինի հիմնական շուկան Ռուսաստանն էր։ Այն կազմել է 22 հազար տոննա միրգ կամ ողջ արտահանման 86%-ը։

Փոքր խմբաքանակներ են ուղարկվել նաև Ուկրաինա (2.4 հազար տոննա), Հայաստան (637 տոննա), Բելառուս (394 տոննա), Լատվիա (158 տոննա), Մոլդովա (40 տոննա), Ղազախստան (18 տոննա) և Լեհաստան (18 տոննա)։

Ցրտաշունչ գարնանից և բերքի կրճատումից հետո Վրաստանում դեղձի գնի բարձրացմանը նպաստել է արտասահմանում մեծ պահանջարկը։ «Սաքստատ»-ի տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում դրա արժեքն երկրում աճել է 62%-ով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝