Վրաստանի ՆԳՆ սպասարկման գործակալությունը ֆեյսբուքյան էջում տարածում է տեղեկություն, որը վերաբերվում է վարորդական իրավունք ունեցող անձանց։
Նոր փոփոխությունը հետևյալն է․
«Ավտոմատ փոխանցման տուփով տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կարող է փոխարինվել մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոց վարելու իրավունքով՝ գործնական թեստավորման առաջին և երկրորդ փուլերն անցնելուց հետո: Քննությունները հաջողությամբ հանձնելուց հետո թեկնածուին ավտոմատ կերպով տրվում է B1 կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք», — նշված է հայտարարության մեջ։