Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ախալքալաքում կրկնակի տոնակատարություն էր։ Քաղաքի օրվա տոնակատարության շրջանակներում մունիցիպալիտետի 2023-2024 ուսումնական տարվա դպրոցների թվով 92 շրջանավարտներ ստացան իրենց մեդալները՝ բարձր ակադեմիական առաջադիմության համար:
Մեդալներն Ախալքալաքի դպրոցների շրջանավարտներին հանդիսավոր կերպով հանձնեցին Սամցխե-Ջավախքի նահանգապետ Զաալ Գելաշվիլին և Վրաստանի կրթության փոխնախարար Զվիադ Գաբիսոնիան: Ոսկե մեդալներ ստացան Ախալքալաքի
մունիցիպալիտետի 2023-2024 ուսումնական տարվա տարբեր դպրոցների 59 շրջանավարտներ: Արծաթե մեդալներ ստացան նաև 2023-2024 ուսումնական տարվա 32 շրջանավարտներ:
Նրանցից շատերն արդեն ուսանողներ են Վրաստանի և Հայաստանի տարբեր համալսարաններում և հատուկ այս օրվա համար եկել էին Ախալքալաք։ Շատերը չկարողացան մասնակցել պարգևատրման արարողությանը, և մեդալները ստացան նրանց հարազատները։