Այս տարի SJGC ընկերությունը Ախալքալաքի մունիցիպալիտետի 5 գյուղում իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ․ Աբուլում, Մոդեգամում, Բուզավեթում աշխատանքներն ավարտվել են, իսկ Մեծ և Փոքր Սամսար գյուղերում ավարտական փուլում են գտնվում։ SJGC ընկերությունից հայտնում են, որ մինչև տարեվերջ թվարկված գյուղերի բնակիչներն իրենց տներում բնական գազ կունենան։
Jnews-ը զրուցել է SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանի հետ, ով ներկայացրեց ընկերության ընթացիկ աշխատանքները և առաջիկա ծրագրերը։
«Աբուլում արդեն շահագործման հանձնված է։ Բուզավեթը և Մոդեգամը սպասում են շահագործման ակտերին, իսկ Մեծ և Փոքր Սամսարներում աշխատանքներն ընթացքի մեջ են», — ասաց SJGC ընկերության տնօրեն Վրեժ Բերիկյանը։
Ըստ Բերիկյանի՝ մեծ հավանականությամբ մինչև ձմեռ այս բոլոր գյուղերն իրենց տներում բնական գազ կունենան։
Բաժանորդների թիվը՝
- Աբուլ՝ 115 բաժանորդ
- Բուզավեթ՝ 40 բաժանորդ
- Մոդեգամ՝ 40 բաժանորդ
- Մեծ և Փոքր Սամսար՝ 138 բաժանորդ
Առաջիկա ծրագրերը
Վրեժ Բերիկյանի խոսքով՝ ներկայումս գազաբաշխիչ SJGC ընկերությունը նոր ծրագրեր չունի այն գյուղերի համար, որտեղ գազ չկա, սակայն քննարկումներ ընթանում են Սուլդայի և Դադեշի ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ։
«Հստակ ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ հաստատված ծրագիր և թույլտվություն դեռ չունենք», — ընդգծեց Բերիկյանը։
Կարդացեք նաև՝