Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 109-րդ կմ-ում ուժեղ անձրևի հետևանքով սողանք է տեղի ունեցել։
Դրա պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը նշված հատվածում։
Այս տեղեկությունը հայտնել է Վրաստանի ճանապարհային դեպարտամենտը։