Նորվեգական Fritt Ord և ZEIT Stiftung Bucerius հիմնադրամը հայտարարել են լրատվամիջոցների ազատության մրցանակի դափնեկիրների անունները, որոնց թվում է նաև Netgazeti-ի և Batumelebi-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելին։
«Մեդիա ազատության մրցանակ»-ի այս տարվա դափնեկիրներն են՝
- Gwara Media մեդիա հարթակ (Ուկրաինա)
- Լրագրող և մեդիայի հիմնադիր Մզիա Ամաղլոբելի (Վրաստան)
- Հետաքննող առցանց մեդիա՝ Direkt 36 (Հունգարիա)
- Լուսանկարիչ և ֆոտոլրագրող Ալեքսանդրա Աստախովա (Ռուսաստան)
- Belarus Investigative Center մեդիա ալիք (Բելառուս)
- Լրագրող Նարգիզ Աբսալամովա (Ադրբեջան)
«Մրցանակը կշնորհվի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի վեց անկախ լրատվամիջոցների և լրագրողների՝ ի նշան նրանց քաջարի հետաքննող լրագրության` ծայրահեղ դժվարին պայմաններում: Տարածաշրջանի ավտորիտար ռեժիմներն ընդլայնում են իրենց ազդեցությունը, և այս տարվա դափնեկիրներից երկուսը վերջերս դատապարտվել են մի քանի տարի ազատազրկման իրենց մասնագիտական գործունեության համար: Այս տարվա դափնեկիրների ստեղծած մի շարք ակնառու վավերագրական ֆիլմեր՝ կարճամետրաժ և լիամետրաժ, արժանացել են լսարանի ուշադրությանը», — ասված է հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ:
Fritt Ord և ZEIT Stiftung Bucerius հիմնադրամը նշել են, որ Մզիա Ամաղլոբելին դարձել է անկախ լրագրության դեմքը Վրաստանում և պարգևատրվում է լրագրողական էթիկայի և ճշմարտության նկատմամբ իր 25-ամյա նվիրվածության համար։