նորություններ 7 Սեպտեմբերի, 2025 • «Լելո»-ն և «Գախարիան Վրաստանի համար»-ը քաղաքապետի թեկնածուներ են առաջադրել

«Լելո — Ուժեղ Վրաստան» կոալիցիան և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունը քաղաքապետի թեկնածուներ են առաջադրել Սամեգրելոյի, Իմերեթիի և Գուրիայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Ներկայացնում ենք կոալիցիայի քաղաքապետի թեկնածուներին՝

Զուգդիդի — Գիորգի Տոդուա
Խոբի — Իուրի Բուկիա
Չոխատաուրի — Նուգզար Չխիկվաձե
Խարագաուլի — Ինգա Մաղրաձե
Սամտրեդիա — Բադրի Վաշակիձե
Խոնի — Գելա Բոբոխիձե։

Կոալիցիայի անդամ Ալեկո Էլիսաշվիլիի խոսքով՝ ինքը չի կարողացել մասնակցել առաջադրման արարողությանը, քանի որ այժմ արտերկրում է։

Հիշեցնենք, «Լելո — Ուժեղ Վրաստան» և «Գախարիան Վրաստանի համար» կուսակցությունների Թբիլիսիի քաղաքապետի միասնական թեկնածուն «Լելո»-ի գլխավոր քարտուղար Իրակլի Կուպրաձեն է։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝