Հաջորդ շաբաթ Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կվարեն երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման և սահմանային հարցերի շուրջ: Ըստ տեղեկությունների, Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հատուկ ներկայացուցիչ Սերդեր Քըլըչի գլխավորած թուրքական պատվիրակությունը ցամաքային ճանապարհով կժամանի Հայաստան:
Նախատեսվում է «միջկառավարական հանդիպում՝ կոնկրետ քայլերը քննարկելու համար»:
Նախորդ տարիներին նմանատիպ հանդիպումների ժամանակ որոշում է կայացվել վերսկսել բեռնատար չվերթները և տեխնիկական աշխատանքներ իրականացնել երկու երկրների միջև ցամաքային սահմանը բացելու համար:
Հատկանշական է, որ Թուրքիայի և Հայաստանի կառավարությունների ներկայացուցիչների միջև բանակցությունները կանցկացվեն առաջին անգամ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից խաղաղության հռչակագիր ստորագրելուց ի վեր: