նորություններ 6 Սեպտեմբերի, 2025 • Սոցիալապես անապահով ընտանիքների աշակերտները նվերներ են ստացել

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների մոտ 100 աշակերտների տրամադրվել են դպրոցական պարագաներ և պայուսակներ։ Այս մասին տեղեկանում ենք Ախալքալաքի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից:

Ախալքալաքի մունիցիպալիտետի փոխքաղաքապետ Մկրտիչ Մղդեսյանը քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Օլգա Մելիքիձեի հետ հանդիպել է հանրակրթական դպրոցների աշակերտների հետ և նրանց նվերներ հանձնել։

Ծրագրի իրականացման գործում ներգրավված է Ախալքալաքի մունիցիպալիտետի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի և գենդերային հավասարության վարչությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ախալքալաքի որոշ գյուղերի աշակերտներ Հայկական կրթական հիմնադրամի աջակցությամբ նույնպես նվերներ էին ստացել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝