Վերջերս մեծ շուքով ու հանդիսավորությամբ Ախալքալաքում բացվեց Geek lab ծրագրավորման ակադեմիայի մասնաճյուղը։ Շտապեք գրանցվել և սովորել 21-րդ դարի մասնագիտությունը՝ ծրագրավորումը։
Geek lab-ն արդեն 7 տարի է ուսումնական գործնեություն է ծավալում Երևանում։ Ի սկզբանե, Geek lab ակադեմիան ստեղծվել է որպես ծրագրավորման ուսումնական կենտրոն։ Հետագայում ւնդլայնելով գործնեության շրջանակները՝ ավելացել են մի շարք ճյուղեր։ Այսօր արդեն ակակեդմիան Ջավախքում ունի սեփական մասնաճյուղը։ Ակադեմիան Ջավախքում երկու նպատակ է դրել իր առջև․ ոչ միայն կրթել, այլ նաև նոր աշխատատեղեր ստեղծել։
Ուսանողներից կընտրվեն լավագույնները հետագայում աշխատանքի ընդունելու նպատակով։ Ախալքալաքի մասնաճյուղում ծրագրավորումը դասավանդելու է հենց Geek lab ծրագրավորման ակադեմիայի հիմնադիր տնօրեն Կարեն Աչոյանը։ Իսկ մնացած առարկաները կդասավանդեն տեղի մասնագետները։
Մեկ ամսից Ախալքալաքի մասնաճյուղում կանցկացվեն նաև SMM թրեյնինգներ, բայց օնլայն ձևաչափով։
Ուսման արժեքը ամիսը կազմում է 200 լարի, ուսման կուրսը 7 ամիս է։ 7 ամիս անց , քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում, սովորղը կստանա հավաստագիր և հնարավորություն կստանա 2 ամիս անվճար սժաժավորման ծրագիր անցնելու։ Եթե ուսանողը քննությունը չի կարողնաում հանձնել, ապա նա չի ստանա հավաստագիր։
Գրանցվելու համար կարող եք զանգահարել 571-17-74-85 հեռախոսահամարով, ինչպես նաև նամակ գրել geeklabdevelopment@gmail.com էլեկտրոնային հասցեով։
Մենք գտնվում ենք Ազատության 29 հասցեում։
Geek lab ծրագրավորման ակադեմիայի Ախալքալաքի մասնաճյուղում գրանցումները բաց են։ Տարիքային սահմանափակում չկա։ Սկզբնական շրջանում կգործի երկու խումբ՝ մինչև 14 տարեկանների և 14-ի բարձր։ Այնուհետև, ըստ մասնակիցների կարողնությունների ու տարիքի կառանձնացվեն առանձին խմբեր։ Մինչև 14 տարեկանների տարիքայիններն ավելի շատ սիրողական մակարդակի կուսումնասիրեն ծրագրավորման լեզուն, իսկ 14-ից բարձր տարիքայինները կմասնագիտական ծրագրավորման ոլորտում։ Այստեղ կդասավանդվի՝ անգլերեն, ռուսերեն, վրացերեն և ծրագրավորում միաժամանակ։ Դասերը կանցկացվեն շաբաթական երեք անգամ։ Շտապեք գրանցվել․ քանի դեռ բաց է ընդունելությունը։ Ընդգծենք, որ սկզբնական շրջանում գրանցվողները կկարողանան օգտվել հատուկ զեղչերից։