նորություններՔաղաքականություն 5 Սեպտեմբերի, 2025 • Կավելաշվիլին համաներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին

Միխեիլ Կավելաշվիլին համաներում է շնորհել Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին։

Կավելաշվիլին համապատասխան հայտարարությունը տարածել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին։ Նախագահը նշել է, որ Խազարաձեն և Ջափարիձեն մի շաբաթ առաջ մերժել են ներում շնորհելու իր առաջարկը։

Չնայած դրան, նրա խոսքով՝ որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները մրցակցային միջավայրում անցկացնելու և գործընթացի արդարության վերաբերյալ որևէ կասկած չթողնելու համար։

«Որպեսզի ոչ ոք նույնիսկ հիմք չունենա ասելու, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն անցկացվում են սահմանափակ մրցակցության պայմաններում, ես որոշում եմ կայացրել ներում շնորհել երկու դատապարտված անձանց՝ Մամուկա Խազարաձեին և Բադրի Ջափարիձեին», — գրել է Կավելաշվիլին։

Հիշեցնենք. «Ուժեղ Վրաստան-Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեն և Բադրի Ջափարիձեն ձերբակալվել են հունիս ամսին։ Երկու քաղաքական գործիչներին էլ դատարանը մեղավոր է ճանաչել ժամանակավոր քննչական հանձնաժողովի պահանջը չկատարելու համար։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝