Հասարակություննորություններ 5 Սեպտեմբերի, 2025 • Առողջապահության ոլորտի գներն աճել են 9.3%-ով

Վրաստանում գնաճը շարունակվում է: Oգոստոսին գնաճը հասել է 4.6%-ի, որն ամենաբարձրն է վերջին երկու տարվա ընթացքում: Այս մասին հայտնում է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Սննդամթերքից (10%) հետո գներն ամենաշատը աճել են առողջապահության ոլորտում. այստեղ տարեկան աճը կազմում է 9.3%։

Հիվանդանոցային ծառայությունները դարձել են առողջապահության ոլորտում ամենաթանկը` 26%-ով ավելի։ Թանկացել են նաև դեղորայքը, թերապևտի խորհրդատվությունը, վիրաբուժական և ատամնաբուժական ծառայությունները, մասնավորապես՝

  1. Հիվանդանոցային ծառայություններ՝ 26%
  2. Ցավազրկողներ` 22%
  3. Թերապևտի խորհրդատվություն` 15%
  4. Վազոդիլատորներ` 12%
  5. Վիտամիններ` 11%
  6. Արյան անալիզ` 8%
  7. Ուլտրաձայնային հետազոտություն` 6%
  8. Ստոմատոլոգիական ծառայություններ` 4%
  9. Հակաբորբոքային դեղամիջոցներ` 3%
  10. Մարսողական համակարգի դեղամիջոցներ` 3%
  11. Աչքի լինզա` 2%
  12. Ներարկիչ` 1%
  13. Բամբակ` 1%
  14. Վիրաբուժական ծառայություններ` 1%։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝