Մհեր Երանոսյանը ծնվել ու մեծացել է քաղաք Ախալքալաքում։ Եվ մինչև հիվանդանալը իր հասակակիցներից շատերի նման մեկնում էր Ռուսաստան արտագնա աշխատանքի։ Սակայն հիվանդության պատճառով արդեն 3 տարի է նա չի կարողանում աշխատել։ 2023 թվականը շրջադարձային էր նրա կյանքում։ Հանկարծ վատացավ, բժիշկները հայտնաբերեցին երիտասարդի հիվանդությունը և 3 տարի շարունակ պայքարում են նրա առողջության համար։
Եթե մինչև հիմա Մհերի ընտանիքն ու բարեկամները կարողանում էին նրա բուժման ծախսերը հոգալ, ապա հիմա կանգնել են լուրջ խնդրի առաջ։ Սեպտեմբերի 12-ի Մհերը Ստամբուլում հերթական քիմիաթերապիան անցավ, որի արժեքը 7 500 դոլար էր: Ընտանիքը կարողացավ մուծել գումարը բարի մարդկանց ֆինանսական օգնության շնորհիվ։ Նա քիմիաթերապիա է ստանում կամ 14 օրը մեկ, կամ 21 օրը մեկ, կախված բուժման արդյունավետությունից։
Մհերն ու իր ընտանիքը խնդրում են բոլորին, ովքեր կարող են և ցանկանում են օգնել, միանան նրանց, որպեսզի երիտասարդը վերադառնա իր բնականոն կյանքին։
Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ֆինանսապես օգնել, կարող է ցանկացած գումար փոխանցել անձամբ Մհեր Երանոսյանի վրացական հաշվեհամարին։
Մհեր Երանոսյան, TBC Bank GE69TB7029245064300054
Bank of Georgia, GE62BG0000000565159233
Ռուսաստանից գումար հնարավոր է փոխանցել «Զոլոտայա Կորոնա» առցանց վճարային համագարգի միջոցով նշելով Մհերի հեռախոսի համարը՝ +995571080819
Հոջկինի լիմֆոման արտաոսկրածուծային ուռուցքային հիվանդություն է, որի ժամանակ առաջնակի ախտահարվում է ավշային (լիմֆատիկ) համակարգը: Հոջկինի լիմֆոմյի կլինիկական բազմազանությամբ հանդերձ, այն ավելի հաճախ ի հայտ է գալիս ավշահանգույցների մեծացումով: Հիվանդությունը սկզբնական շրջանում տարածվում է լիմֆոգեն, հետագայում` նաև հեմատոգեն ճանապարհով: Մեծացած գեղձերը ունեն պինդ, առաձգական կոնսիստենցիա, որպես օրենք մաշկին չեն ձուլվում, անցավ են: