նորություններ 4 Սեպտեմբերի, 2025 • Google-ը եւ Google-ի որոշ ծառայություններ չեն գործում

Օգտատերերի խոսքերով, «Google»-ի ծառայությունները չեն գործում Կովկասում, Թուրքիայում և Եվրոպայի մի մասում:

Ինչպես գրում են օգտատերերը սոցիալական ցանցերում, խնդիրներ են առաջացել «Google» որոնողական համակարգի, ինչպես նաև «YouTube» վիդեոպորտալի, «Google» ամպային ծառայությունների, ինչպես նաև «Google» էլեկտրոնային փոստի հետ:

Ըստ առկա տվյալների՝ «Google» ծառայությունները հասանելի չեն Հայաստանում, Վրաստանում, Թուրքիայում, Բուլղարիայում, Հունաստանում, Խորվաթիայում, Սերբիայում, Ռումինիայում, Նիդեռլանդներում և Գերմանիայում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝