Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, Ախալքալաքում կնշեն քաղաքի 961-ամյակը։ Ախալքալաքի քաղաքապետարանը հրապարակել է քաղաքի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը։
Տոնակատարությունը կմեկնարկի քաղաքի կենտրոնական զբոսայգում, ժամը 15:00-ին։
Ծրագիր՝
15:00 — Տեղական արտադրանքի և արհեստների ցուցահանդես-վաճառք։
15:00 — Տեղական ուտեստների պատրաստման վարպետության դասեր եւ համտես։
15:00 — Ազգագրական անկյուն։
15:00 — Մարզական մրցումներ։
15:00 — Նվագախմբի և զգեստավորված հերոսների «Օչո Պեսետի» երթը։
15:00–18:00 – Մանկական խաղահրապարակներ՝
Տիկնիկային թատրոն, հսկա բոուլինգ, զվարճալի մեկնարկներ, հուշանվերների խանութ, արվեստի անկյուն, գլխով ֆուտբոլ, խաղալիքներով տաղավար՝ «Նետիր գնդակը», պարային խաղեր (Just Dance): Դեմքի նկարչություն։
16:00–17:00 – Նվագախմբի և զգեստավորված հերոսների երթ, Օչո Պեդի, իլյուզիոնիստ, կրկես կենդանիների հետ։
17:00–18:30 – Տեղական պարային խմբերի համերգ։
18:30 – Հրդեհային շոու։
19:00–20:00 – Երեկոյի երաժշտական մասը կապահովի «Goofy Land» խումբը։
Միջոցառումը կավարտվի տոնական հրավառությամբ։