Հասարակություննորություններ 5 Սեպտեմբերի, 2025 • «Խաս Բախչա» զբոսայգու ճոճանակները ջարդված են

Ախալքալաքի կենտրոնական «Խաս Բախչա» զբոսայգում երեխաների համար նախատեսված սղարանները և ճոճանակները վատ վիճակում են գտնվում։

Զբոսայգի խաղալու են գալիս տարբեր տարիքի երեխաներ։ Ներկայումս ճոճանակները, որոնք միշտ զբաղված էին, դատարկ են, քանի որ կոտրված են և երեխաները վախենում են խաղալ։
sad 3

sad 4
sad 3

Այս հարցով Jnews-ը դիմեց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրեն Մխիթար Ռստակյանին։

Նա պարզաբանեց․ «Որոնք ջարդված են, դրանք վերանորոգելու ենք, բայց փոխելու մասին ես չեմ կարող պատասխանել»։

sad 5

sad 6

«Խաս Բախչան» միշտ մարդաշատ է, հատկապես տոն օրերին։ Այն ախալքալաքցիների՝ հատկապես փոքրերի սիրելի վայրն է։

Վերատպման կանոն