նորություններ 3 Սեպտեմբերի, 2025 • Օգոստոսին գներն աճել են 4.6%-ով. ի՞նչն է էժանացել

2025 թվականի օգոստոսին, նախորդ ամսվա համեմատ, Վրաստանում ինֆլյացիայի մակարդակը կազմել է 0.3 տոկոս, իսկ տարեկան ինֆլյացիայի մակարդակը 4.6 տոկոս է։ Ինչ վերաբերում է հիմնական ինֆլյացիային, ապա 2025 թվականի օգոստոսին այն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3.0 տոկոս, իսկ առանց ծխախոտի տարեկան հիմնական ինֆլյացիայի ցուցանիշը սահմանվել է 2.8 տոկոս։ Այս մասին նշված է Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկությունում։

Ամսական ինֆլյացիայի ձևավորման վրա հիմնական ազդեցությունն ունեցել են հետևյալ խմբերում գների փոփոխությունները․

Տրանսպորտ – գներն աճել են 1.3%-ով, ինչն ազդել է ամսական ինֆյացիայի վրա +0.14 տոկոսային կետով։

Գները բարձրացել են՝

  • անձնական տրանսպորտային միջոցների շահագործման վրա (+2.0%)
  • տրանսպորտային ծառայությունների վրա (+0.7%)
  • միևնույն ժամանակ, տրանսպորտային միջոցների գնման գները նվազել են (-0.4%)։

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ – խմբում գներն աճել են 0.1%-ով, ազդեցությունը՝ +0.07 տոկոսային կետ։

Գներն աճել են հետևյալ ենթախմբերում՝

  • մրգեր և խաղող (+4.3%)
  • կաթ, պանիր և ձու (+3.1%)
  • ձկնեղեն (+1.7%)
  • սուրճ, թեյ և կակաո (+0.8%)
  • հաց և հացաբուլկեղեն (+0.7%)
  • շաքար, ջեմ և այլ քաղցրավենիք (+0.2%)

Գները նվազել են հետևյալ ենթախմբերում՝

  • բանջարեղեն և բանջարանոցայիններ (-10.6%)
  • ձեթ և ճարպեր (-0.6%)

Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ – գներն աճել են 0.7%-ով, ազդեցությունը՝ +0.05 տոկոսային կետ։ Ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են (+1.5%)։

Հագուստ և կոշիկ – գներն իջել են 2.0%-ով, ազդեցությունը՝ -0.09 տոկոսային կետ։

  • հագուստ (-2.1%)
  • կոշիկ (-1.9%)

Սննդամթերք և ոչ ալկոհոլային խմիչքներ – գներն աճել են 10.0%-ով, ազդեցությունը՝ +3.35 տոկոսային կետ։

Ամենաշատ աճ գրանցվել է՝

  • մրգեր և խաղող (+15.3%)
  • ձեթ և ճարպեր (+14.8%)
  • սուրճ, թեյ և կակաո (+13.1%)
  • կաթ, պանիր և ձու (+11.8%)
  • ձկնեղեն (+10.8%)
  • բանջարեղեն և բանջարանոցայիններ (+10.8%)
  • շաքար, ջեմ և այլ քաղցրավենիք (+10.2%)
  • հաց և հացաբուլկեղեն (+9.4%)
  • հանքային և աղբյուրային ջուր, ոչ ալկոհոլային խմիչքներ և բնական հյութեր (+8.4%)
  • միս և մսամթերք (+3.2%)

Առողջապահություն – գներն աճել են 9.3%-ով, ազդեցությունը՝ +0.78 տոկոսային կետ։

  • ամբուլատոր բժշկական ծառայություններ (+10.8%)
  • հիվանդանոցային ծառայություններ (+9.2%)
  • բժշկական ապրանքներ, սարքավորումներ և սարքեր (+7.9%)

Ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ – գներն աճել են 4.7%-ով, ազդեցությունը՝ +0.3 տոկոսային կետ։

  • ծխախոտ (+5.5%)
  • ալկոհոլային խմիչքներ (+4.0%)

Տրանսպորտ – գներն նվազել են 2.4%-ով, ազդեցությունը՝ -0.31 տոկոսային կետ։

  • անձնական տրանսպորտային միջոցների շահագործում (-3.9%)
  • տրանսպորտային միջոցների գնման գներ (+0.5%)
  • տրանսպորտային ծառայություններ (+0.3%)

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝