Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը հրապարակել է Վրաստանի եղանակի մասին կանխատեսումը սեպտեմբերի 3-4-ը։
Օդերևութաբանների կանխատեսմամբ, այս ժամանակահատվածում երկրում սպասվում են անձրևներ և ամպրոպներ։
«Սեպտեմբերի 3-ին և 4-ին Վրաստանում սպասվում են անձրևներ և ամպրոպ, որոշ վայրերում՝ ուժգին, հնարավոր է կարկուտ, ուժեղ քամի, ծովում՝ 3-4 բալ ուժգնությամբ փոթորիկ։
«Սպասվող տեղումները կարող են ջրհեղեղներ առաջացնել Վրաստանի փոքր գետերում, ինչպես նաև հրահրել և ուժեղացնել սողանքային և սելավային գործընթացները բլրոտ և լեռնային գոտիներում (վտանգավորության մակարդակը՝ միջին)», — ասվում է Շրջակա միջավայրի ազգային գործակալության հայտարարության մեջ։