նորություններ 5 Սեպտեմբերի, 2025 • Վրաստանում 6 ամսում տեղի է ունեցել 47 267 ՃՏՊ

ՆԳՆ տվյալներով՝ վերջին 6 ամսվա ընթացքում Վրաստանում տեղի է ունեցել 47 267 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանցից 4 220-ը՝ ըստ ՔՕ հոդվածների, իսկ 43 047-ը՝ «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի համաձայն։

Նույն վիճակագրության համաձայն՝ 6 ամսվա ընթացքում վթարների հետևանքով զոհվել է 328 մարդ, իսկ 5,579-ը՝ ստացել վիրավորում։

ՆԳՆ տվյալներով՝ ճանապարհատրանսպորտային պատահարների ամենամեծ թիվը՝ գրեթե 62%-ը, տեղի է ունենում Թբիլիսիում։ Վիճակագրության համաձայն՝ Քրեական օրենսգրքի և Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի համաձայն՝ մայրաքաղաքում ՃՏՊ-ների թիվը կազմել է 29 135։ Արդյունքում, Թբիլիսիում զոհվել է 78 մարդ, վիրավորում ստացել՝ 2404-ը։

Ինչ վերաբերում է պատճառներին, ըստ որոնց այս տարվա առաջին 6 ամիսներին ճանապարհատրանսպորտային պատահարներից ամենաշատ մարդիկ են մահացել, ապա վիճակագրությունը բաշխվել է հետևյալ կերպ.

83 մարդ մահացել է հանդիպակաց գոտի անցնելու կամ վազանցի կանոնները խախտելու պատճառով։

Արագության գերազանցում՝ 82 մարդ։

70 մարդ մահացել է շրջադարձի հետևանքով։

Հետիոտնային անցման կանոնների խախտում՝ 56 մարդ։

Մեքենան վարել ալկոհոլի ազդեցության տակ՝ 43 մարդ։

Հեռավորությունը չպահպանելու հետևանքով՝ 28 մարդ և այլն։

Լուսանկարը՝ արխիվից

Վերատպման կանոն