2025-2026 ուսումնական տարվա առաջին զանգը Վրաստանի դպրոցներում կհնչի սեպտեմբերի 15-ին։
Անցած՝ 2024-2025 ուս․ տարում մունիցիպալիտետն ունեցել է 590 առաջին դասարանցի։ Իմանալու համար, թե այս տարի, շրջանը քանի՞ առաջին դասարանցի կունենա, մենք դիմեցինք Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոն, որտեղից էլ պատասխանեցին, որ դեռևս հստակ թվաքանակ չունեն։
Ռեսուրս կենտրոնից մեզ պատասխանեցին, որ գրանցումները դեռ չեն ավարտվել, դպրոցներում աշակերտների ընդունելիության գործընթացը շարունակվում է։ Աշակերտների ստույգ քանակը պարզ կլինի հենց սեպտեմբերի 15-ին։
2024-2025 ուս․ տարին Վրաստանի հանրակրթական դպրոցներում ավարտվել էր հունիսի 15-ին։