Ոստիկանությունը Սագարեջոյի մունիցիպալիտետում մարիխուանայի պլանտացիա է հայտնաբերել։ Այս մասին հայտնել է Վրաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Ձերբակալվել է 50-ամյա տղամարդ, ով դատվածություն է ունեցել և իր տանը թմրանյութ պարունակող բույս է աճեցրել։
Ոստիկանությունը հատուկ սարքավորված գրոուբոքսից արմատախիլ է արել կանեփի 33 թուփ և առգրավել դրանք որպես իրեղեն ապացույց։
Հետաքննությունը շարունակվում է հատկապես մեծ քանակությամբ թմրանյութ պարունակող բույսի ապօրինի աճեցման հոդվածով։ Այս հանցագործությունը նախատեսում է մինչև 12 տարի ազատազրկում։